ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում և Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում, գրել է «Asharq Al-Awsat»-ը՝ հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին: «Կողմերը կքննարկեն ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային առաջարկում են խթաններ Սիրիայում, ինչպիսիք են վերականգնումը, նախագահ Բաշար Ասադի օրինականությունը և պատժամիջոցների վերացումը, Ռուսաստանի կողմից կոնկրետ գործողությունների հանձնառության փոխարեն, որոնք կապված են երկրում Իրանի դերի զսպման հետ», - մեջբերում է հրատարակությունն իր աղբյուրներին: