ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի մեծամասնության շուրջ: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Պատրուշևի խոսքով՝ այդ նպատակներին մեկ քայլով հնարավոր չէ հասնել, և իրենք պետք է գործողություններն այնպես ծրագրեն, որպեսզի այն երկրները, որոնք իրապես մասնակցություն ունեն գործընթացին, նույնպես շահագրգռված լինեն և ձգտենց հասնել այդ արդյունքին: