Սիրիական հակամարտությունը նպաստել է Եվրոպայում պոպուլիզմի աճին: Այդ մասին Le Figaro-ին հայտնել է Սիրիայում Ֆրանսիայի նախկին դեսպան, փորձագետ Միշել Դյուկլոն: Նա նշել է, որ Սիրիայի համար այսօր մրցակցում են Իրանն ու ՌԴ-ն: Նրանք ցանկանում են լծակներ ունենալ Սիրիայի տնտեսության և քաղաքական ռեժիմի նկատմամբ: Ըստ նրա, Ասադի իշխանությունն այսօր պահպանվում է շիական ջոկատների շնորհիվ, իսկ դա նշանակում է, որ ՌԴ-Իրան դաշինքը դեռ երկար կշարունակվի: Ըստ նրա, Սիրիայում պատերազմը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար գեոպոլիտիկ Չերնոբիլ է: