Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Պատրուշևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը թույլ չի Իրանի ռազմական ներկայությունն իր հյուսիսային սահմանների մոտ և և այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Պատրուշևը սկսել է իր երկօրյա այցը Երուսաղեմ, որտեղ պետք է հանդիպի իր իսրայելցի և ամերիկացի գործընկերներ Մեիր Բեն Շաբաթի և Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման հիմնական թեման է իրավիճակը Սիրիայում: «Իսրայելը թույլ չի տա Իրանին, որը մեզ ոչնչացնելու կոչն է անում, ամրանալ իր սահմանների մոտ: Եվ մենք կանենք ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային զենք չստեղծի»,- ասել է Նեթանյահուն: