Իրանի պես երկրների համար ամենագաղտնի և ունիկալ զենքը նրա մարդիկ են, որոնք բնակվում են տարբեր երկրներում: Շիական աշխարհի ներկայացուցիչներն երկրագնդի տարբեր անկյուններում հավատարիմ են Իրանին: Նրանք ապրում են իրենց կյանքով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են սկսել դիվերսիաներ իրականացնել և լրտեսությամբ զբաղվել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը: Նա նշել է, որ Իրանի հետախուզությունը լավագույնն է տարածաշրջանում: Նրա խոսքով, Իրանն ունի ուրանի մեծ պաշարներ և ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ: