24.11.2024
Թուրքագետ. Նախկին Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիան իրեն տիրակալ է զգում
prev Նախորդ նորություն

ԱԷՄԳ-ի նիստից ԱՄՆ-ն չստացավ այն, ինչ անհրաժեշտ էր․ Իրան

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պայմանների կատարման հարցով:


Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր արտահերթ նիստ հրավիրել Իրանի կողմից ԳՀՀՊ-ի կատարման հարցի վերաբերյալ, սակայն երկրների մեծ մասը չի պաշտպանել այդ առաջարկությունը:


«Երկրները միահամուռ կերպով դատապարտել են ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀՊ-ից եւ նշել, որ նման հանդիպումը վայր չէ համաձայնագրի դրույթների քննարկման համար: Այդ հարցը պետք է լուծվի «5+1» խմբի նիստում»,- նշել է նա: