17.02.2026
Ռուսաստան մեկնած 100 թուրք մասնագետներ կսովորեն շահագործել Ս-400-ը
prev Նախորդ նորություն

ՌԴ հետ Ս-400-ի մատակարարումը կարեւորագույն գործարք է ժամանակակից Թուրքիայի համար. էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մատակարարելու գործարքը որպես երկրի ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնություն:


«Ներկայումս մեր ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնագիր է Ս-400-ը մատակարարելու գործարքը: Ձեռքբերելով Ս-400-ը՝ Թուրքիան չի նախապատրաստվում պատերազմի: Հակաօդային պաշտպանության համակարգերը կոչված են ապահովել խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրում: Մեր կողմից ձեռնարկված մյուս քայլերը կոչված են մեր պաշտպանողական հնարավորությունների կատարելագործմանը»,-ասել է Էրդողանը:


Նա կրկին հայտարարել է, որ Ս-400 համակարգերի վերահսկողությունն ամբողջովին կիրականացնեն Թուրքիայի զինված ուժերը:

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ծրագրերը տապալվել են. Ռոհանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին