22.04.2025
ՌԴ հետ Ս-400-ի մատակարարումը կարեւորագույն գործարք է ժամանակակից Թուրքիայի համար. էրդողան
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ծրագրերը տապալվել են. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ծրագրերը տապալվել են:


Շիրվան քաղաքում իր ելույթի ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է, որ չնայած 14 ամիս շարունակ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին՝ իրանյան ժողովուրդը կայուն դիմադրել է եւ չի հանձնել իր դիրքերը:

«14 ամիսների ընթացքում աշխարհում խոշորագույն տնտեսական եւ ռազմական ուժը գործադրել է շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցները կիրառվեին ցանկացած այլ ժողովրդի դեմ, դրանք կկործանեին այդ ժողովրդին, սակայն իրանցիները կայուն են»,-հայտարարել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պարտություն է կրել բոլոր ուղղություններով, որոնք ընտրել էր իրանյան ժողովրդին հարվածելու համար:

Հզբոլահ. Եթե ԱՄՆ պատերազմ սկսի Իրանի դեմ՝ Իսրայելը կարող է ոչնչանալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան