Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 137 զինվորական: Նշվում է, որ ձերբակալվածները ռազմական տարբեր կառույցների աշխատակիցներ են, որոնք սերտ կապերի մեջ են եղել «FETO»-ի հետ: Գործողություններն իրականացվել են երեքշաբթի օրը Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում: