Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան «չէր առարկի» նրա շրջապատը:«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց համոզված եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,- ասել է Զարիֆը։Նա ավելացրել է, որ Թրամփը գտնվում է ճնշման տակ, բայց շրջապատի փորձերը՝ ազդել նրա որոշման վրա, «ի վերջո, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ կգերակշռի ողջամտությունը»։«Իրանը մեծ, հպարտ երկիր է, եւ մենք անհոգ չենք մնա ռազմական գրոհի հանդեպ»,- ասել է Զարիֆը։