Իրանը հայտարարել է Արաքի միջուկային կայանում աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին: Այդ մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Արաքի ռեակտորն աշխատում է «ծանր ջրով», և դրա ակտիվացումը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրին: «Ծանր ջրով» աշխատող ռեակտորները կարող են արտադրել պլուտոնիում, որը միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն է: Պլուտոնիումը ստանում են ուրանի ճառագայթման մեթոդով: