Իրանի հարավում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Լենգե քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.59-ին (Երևանի ժամանակով՝ 02.59-ին), օջախը եղել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: