22.04.2025
Իրանում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Թեհրանը չի ցանկանում հարաբերությունների սրացում Լոնդոնի հետ. Զարիֆ

Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածու Բորիս Ջոնսոնը պետք է հասկանա, որ Իրանը չի ցանկանում կոնֆրոնտացիա Լոնդոնի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Նա նշել է, որ Թեհրանը չի ցանկանում հարաբերությունների սրացում Լոնդոնի հետ, այթ թվում տանկերների խնդրով:


«Շատ կարևոր է, որպեսզի Ջոնսոնը գիտակցի, որ Թեհրանը ամենևին էլ չի ձգտում սրացման, այլ ցանկանում է վերածնել նորմալ հարաբերությունները երկու երկրների միջև, որոնք հիմնված են երկկողմ հարգանքի վրա»,- ասաց Զարիֆը, ով այժմ այցով գտնվում է Նիկարագուայում:


Նախորդ շաբաթվա սկզբին Բորիս Ջոնսոնը բացառեց այն տարբերակը, որի դեպքում ինքը կարող է սատարել ԱՄՆ ռազմական օպերացիան Իրանի դեմ: Նա նշել է, որ դիվանագիտությունը պետք է լինի առաջ գնալու լավագույն միջոցը: 

Թուրքիայում մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան