24.11.2024
Զարիֆը չգիտի` ինչպես կարձագանքի ՌԴ-ն ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտությանը
prev Նախորդ նորություն

Բերդիմուհամեդովի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել

Եվրասիական խնդիրների մոնիթորինգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաեւը ներողություն է խնդրել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին ապատեղեկատվության համար:


Նահայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել. 


Նա բացատրել է, որ ավելի վաղ ստացված տեղեկությունները հերքվել են դրանք տարածած աղբյուրի կողմից.


«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից եւ մտերիմներից, ինչպես նաեւ Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ գրել է նա Facebook-ի իր էջում:


Ավելի վաղ քաղաքագետը ասել էր, որ Բերդիմուհամեդովի մահվան մասին նրան հայտնել են Աշխաբադում աշխատող գործարարները: «Երբ հարցրի՝ արդյոք ճշգրիտ տեղեկատվություն է, նրանք ասացին, որ կան հատուկ ծառայություններում աշխատող ծանոթներ, վերջիններս ասել են, որ դա ճիշտ է եւ տեղի է ունեցել, երբ նախագահը արձակուրդ է գնացել»,-ասել էր Ռուբաեւը:


Սակայն որոշ ժամանակ անց ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպանատունը հերքեց այդ տեղեկատվությունը՝ այն բացարձակ սուտ որակելով: