24.11.2024
Թուրքիայում մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
prev Նախորդ նորություն

Իրանը խոստանում է ջանքեր չխնայել Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու համար

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը բոլոր ջանքերը կգործադրի Պարսից ծոցում անվտանգություն ապահովելու համար, հատկապես Օրմուզի նեղուցում, որտեղ վերջին շրջանում մի քանի միջադեպ է արձանագրվել առևտրային նավերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


 Արաքչին նաև նշել է, որ Թեհրանը թույլ չի տա տարածաշրջանում նավարկությունների գործընթացում խախտումներ:


Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Հանզադին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժերը Պարսից ծոցի տարածաշրջանում:


«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետևողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես՝ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժերը՝ դրանց շարժվելու սկզբից մինչև (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը», - նշել էր Հանզադին:


Հանզադին ավելացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժերը.


«Մենք ունենք լուսանկարներ և վիթխարի պահոց, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ակտիվությունը», - եզրափակել էր նա: