ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, թե Ռուսաստանի մեղքով Սիրիայում աճում է փախստականների թիվը: Նա ասել է, որ իրականում հակառակն է կատարվում. ՌԴ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 310 հազար փախստական, որոնցից 100 հազարը` Լիբանանից, 210 հազարը` Հորդանանից: «Եվ այդ գործընթացը շարունակվում է ամեն օր»,- նշել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` գոյություն չունեցող փաստեր հորինելու փոխարեն կենտրոնանալ այն խնդիրներ վրա, որոնք առաջանում են Սիրիայում ամերիկյան ներկայության հետևանքով: