22.04.2025
Փորձագետներ. ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումներն Իրանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիան ռազմական գործողություններ կանցկացնի Սիրիայի հյուսիսում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանցկացնի ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արեւելյան ափին, որը վերահսկվում է քրդերի կողմից, հաղորդում է Reuters-ը։


Ինչպես նշում է գործակալությունը, «Թուրքիայի համբերության բաժակը լցվել է» Միացյալ Նահանգների պատճառով, որն ավելի վաղ համաձայնության էր եկել Անկարայի հետ Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտի ստեղծելու հարցում։


Էրդողանը նաեւ հայտարարել է, որ տեղեկացրել է գործողություններն անցկացնելու մասին ինչպիս ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին։

Աբդուլլահ Գյուլը հնարավոր է առաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան