Թուրքիան գնել է ՌԴ-ից C-400 համակարգերը, որպեսզի կարողանա դիմակայել ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր օկուպացիային: Այդ մասին հայտարարել է փորձագետ Լյուտֆու Օզշահինը: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն ունի պլաններ Թուրքիան օդից օկուպացնելու: Նրա խոսքով, գոյություն չունի Թուրքիան պաշտպանող ՆԱՏՕ՝ առկա է Թուրքիան կախվածության մեջ պահող ՆԱՏՕ: Օզշահինը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած բոլոր հեղաշրջումների հետևում կանգնած է ՆԱՏՕ-ի կառույց Գլադիոն: