Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի։ Այդ մասին նա հայտարարել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում։ Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում՝ Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ինքնության և մշակույթի պահպանումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը։