2018-ի արդյունքներով Ադրբեջանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 32 միլիոն դոլարի: Այս մասին հինգշաբթի Պակիստանի Խայբեր Պախտունխվա մարզի նորարարական հնարավորություններին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը: Նրա խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե 4 անգամ: «Մինչ այդ տվյալ ցուցանիշը կազմում էր 8 միլիոն դոլար: Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ուժեղացմամբ: Մենք մեծ ներուժ ենք տեսնում զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնման համար», - ասել է Սաիդ Խան Մոհմանդը: