Ռուսաստանը Թուրքիային երաշխիքներ է տվել, որ սիրիական զորքերը չեն հարձակվի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական դիտակետերի վրա: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանը մեզ հավաստիացրել է, որ սիրիական ռեժիմի ուժերը չեն հարձակվի Իդլիբում գտնվող մեր դիտակետերի վրա», - մեջբերում է Չավուշօղլուն: