9.06.2025
ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը եւ Էր Ռիադը «դիտարկում են պատասխան գրոհների հնարավորությունը» Իրանի հանդեպ

Վաշինգտոնի տնօրինության տակ կան հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ սաուդյան նավթային ընկերությունների վրա հարձակումների համար պատասխանատվությունն Իրանն է կրում։ Տվյալները փոխանցվել են Էր Ռիադի, հայտնում է The Wall Street Journal-ը։


Նրա աղբյուրների փոխանցմամբ, «ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հետախուզության տվյալների համաձայն, Իրանը ոչնչացնող հարվածը հասցնելու հարթակ է եղել»։


Լրատվամիջոցի տվյալներով, Վաշինգտոնն ու Էր Ռիադը «դիտարկում են պատասխան գրոհների հնարավորությունը Իրանի հանդեպ։

Դրա հետ մեկտեղ, հոդվածում հստակեցվում է, որ սաուդյան իշխանությունները դեռեւս վերջնականապես չեն հակվել այն մտքին, որ հարվածները Իրանի տարածքից են հասցվել։ Թագավորության ներկայացուցիչները հասկացրել են, որ ամերիկյան կողմի ներկայացրած տեղեկատվությունը սպառիչ չէ, գրում է թերթը։

Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների շուրջ բանակցում են. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում