Մոսկվան եւ Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք եւ պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։ Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։