Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կրկին անգամ եռակողմ ֆորմատով հանդիպում են Սիրիայի հարցով գագաթնաժողովում, քանի որ ունեն կոնսոլիդացված դիրքորոշում Սիրիայում հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Ավատկովը: Նա նշել է, որ գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու միջազգային-իրավական, ռազմա-քաղաքական հարցերը, ինչպես նաև Սիրիայի վերականգնման հարցերը: Ըստ նրա, հակամարտության հետ առնչություն ունեցող բոլոր երկրները ցանկանում են խաղաղություն Սիրիայում՝բացառություն է կազմում ԱՄՆ, որը ցանկանում է խաթարել խաղաղ գործընթացը: