Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականները ուրբաթ սկսել են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում նախատեսվող անվտանգության գոտու երրորդ համատեղ վերգետնյա պարեկումը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության ազգային նախարարությունը: «Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականներն իրականացնում են երրորդ վերգետնյա պարեկումը Սիրիայում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շրջանակում, մասնակցում են զրահատեխնիկա եւ անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարությունում։