14.05.2026
Քաղաքագետ. Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով
27.09.2019
Քաղաքագետ. Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով

Իսրայելում ՀՀ-ի դեսպանատան բացումը լուրջ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Գադիր Գոլկարիանը: Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը միշտ կշտամբել է Ադրբեջանին՝ Իսրայելի հետ համագործակցության համար: Սակայն ՀՀ-ի հետ իրավիճակն այլ է՝ Բաքվի և Անկարայի կողմից բլոկադայի պայմաններում Իրանով անցնող ճանապարհը Երևանի համար իրոք կյանքի ճանապարհ է: Նրա խոսքով, ՀՀ-ն կախվածություն ունի նաև իրանական գազից, որն առաքվում է Թեբրիզ-Մեղրի գազամուղով: Իրանը կարևորագույն տնտեսական գործընկեր է ՀՀ-ի համար:Թեհրանում, ըստ քաղաքագետի,  երկար ժամանակ վերլուծում էին, թե ինչ գեոպոլիտիկ ուղղվածություն կունենա ՀՀ-ն Նիկոլ Փաշինայանի օրոք, սակայն Ջոն Բոլթոնի ՀՀ այցից հետո ամեն ինչ պարզ դարձավ: Քաղաքագետը նշել է, որ ինչքան էլ Փաշինյանը փորձի իր հավատարմությունը ցուցադրի ՌԴ-ին, պարզ է, որ այսօրվա իշխանությունները շրջվելու են դեպի ԱՄՆ և ՆԱՏՕ: Եվ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով: Գադիր Գոլկարիանը հավելել է, որ Վաշինգտոնը կարողացել է համոզել Փաշինյանին, որ շուտով Իրանի հարցը լուծվելու է: