24.11.2024
Իրանը կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը. Խամենեի
prev Նախորդ նորություն

Մակրոնի փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը. Զարիֆ

ԱՄՆ-Իրան լարվածության նվազեցման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մշակված 4 կետից կազմված փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը:


Նրա խոսքով՝ Իրանը արդեն հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք արտադրել:
«Մեր «Հույս» խաղաղ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք ապահովել Պարսից ծոցում անվտանգությունը: Մեր դիրքորոշումը պարզ է, սակայն 4 կետից կազմված փաստաթուղթն այն ճիշտ չի ներկայացնում»,- ասել է նա: