24.11.2024
Մակրոնի փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը. Զարիֆ
prev Նախորդ նորություն

Իրանը շարունակում է ստորգետնյա հրթիռային քաղաքների կառուցումը․ ԻՀՊԿ հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարը հայտարարել է, որ ստորգետնյա հրթիռային քաղաքների հորատումը վերջին 35 տարում չի դադարեցվել:


«Այդ քաղաքների կառուցման գաղափարը ծագել է 1984թ․, այսինքն մեր հրթիռային ծրագրերի մեկնարկի հետ, փաստացի առաջին թունելը կառուցվել է մինչեւ այն ժամանակը, երբ առաջին հրթիռը ներմուծվեց երկիր»,- հայտարարել է ԻՀՊԿ Աերոտիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։


«Մեր երկրի կարեւորագույն հնարավորություններից մեկը հրթիռային հզորությունն է»,- ասել է նա։
«Թշնամին ավելի անհանգստացած է այն օբյեկտներով, որին ինքը հասանելիություն չունի, օրինակ, միջուկային բանակցությունների ժամանակ թշնամիներին ավելի շատ անհանգստացնում էր Ֆորդոն, քան Նաթանզեն, քանի որ Ֆորդոն կառուցվել է գետնի տակ»,- հավելել է նա։