24.11.2024
Էրդողանը Թրամփի հետ բանակցությունների կմեկնի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Սիրիայի հյուսիս-արևելքից. Էրդողան

Միացյալ Նահանգները սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան մտադիր է գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Այս մասին ասել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Նախօրեի երեկոյան կայացած մեր բանակցություններից հետո (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ) սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը, ինչպես որ խոստացել էր պարոն նախագահը: Այժմ մեր իրավասու մարմիններն աշխատում են այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը լրագրողներին Անկարայի օդանավակայանում, Սերբիա թռչելուց առաջ:


Թուրքիայի նախագահը հիշեցրել է նոր գործողության իրականացման համար «հանկարծակի Սիրիա մտնելու» իր վերջին խոստումը: «Եվ մենք վճռական ենք տրամադրված, քանի որ մեզ համար անընդունելի է ահաբեկչական սպառնալիքը»,- հավելել է նա: