20.04.2025
Թշնամիները չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրանի և Իրաքի միջև. Խամենեի
prev Նախորդ նորություն

Զորքերը դուրս բերելու հրամանը տրվել է Թրամփի եւ Էրդողանի հեռախոսազրույցից հետո. NBC

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները կիրակի օրն այնպես չեն անցել, ինչպես նախատեսված էին, եւ անհապաղ հանգեցրել են այն բանին, որ հրաման է տրվել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի գործողության գոտուց։ Այս մասին տեղեկացրել է NBC ամերիկյան հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների գործող եւ նախկին պաշտոնյաներին։


Նրանց տեղեկություններով՝ Էրդողանը խիստ բացասաբար է ընկալել այն, որ ամերիկացիները նրա համար առանձնազրույց չեն կազմակերպել Թրամփի հետ Նյու Յորքում անցած ամիս ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ դժգոհ է այդ հանգամանքից։ «Նա (Էրդողանը) իսկապես խոցվել էր։ Իսկ Թրամփը փորձել է հարթել դա»,- բացատրել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը նոյեմբերին հանդիպելու մասին։

Բրիտանիան Թուրքիային կոչ է արել խուսափել Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար