Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծով չինական արտադրության կենցաղային տեխնիկա է ուղարկվել Չեխիա, տեղեկացնում է ADY Container-ը(«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ընկերություն): Ընկերությունից հայտնել են, որ բեռնափոխադրումների օպերատորն է «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» (ԱՄՏԵ) կոնսորցիումը: Ադրբեջանը կոնսորցիումում ներկայացնում է ADY Container-ը: «Յուրաքանչյուր մասնակից երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը անփոխարինելի դեր են խաղում Չինաստան-Եվրոպա երթուղու առաջխաղացման գործում»: