24.11.2024
Amnesty International-ն Իրանին կոչ է անում չեղարկել մարմնական պատիժը
prev Նախորդ նորություն

Դամասկոս. Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում է

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիսային տարածքներ, ՄԱԿ-ի կանոնադրության, Անվտանգության խորհրդի բանաձևերի և Աստանայի պայմանավորվածությունների կոպիտ խախտում է:


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Բաշար ալ-Ջաաֆարին, դատապարտելով Թուրքիայի ներժուժումն այդ երկրի հյուսիսային տարածքներ, ասել է, որ Դամասկոսը երբեք չի ընդունի այդ կապակցությամբ Անկարայի արդարացումը:


ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին: Նա հավելել է. «Թուրքիայի ներխուժումը Սիրիա հյուսիս, խախտել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը և հարյուրավոր սիրիացիների զոհվելու և վիրավորելու պատճառ դարձել»: