1.08.2025
Ռուհանի. Իրանա-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր է Ադրբեջանի հետ առևտուր անել ազգային արժույթով

Իրանն Ադրբեջանին առաջարկում է ազգային արժույթներով առևտուր անել:


Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Բաքվում ադրբեջանական տեղեկատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների և քաղաքագետների հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 74%-ով. «Մեր երկկողմ կապերի զարգացումը՝ չնայած Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, բարենպաստ պայմաններ է ստեղծում ազգային արժույթներով առևտուր իրականացնելու համար: Դրանով մենք կարող ենք տարածաշրջանում նվազեցնել մեր կախվածությունը արտաքին ուժերից: Ադրբեջանի տնտեսական անվտանգությունը նշանակում է նաև Իրանի տնտեսական անվտանգություն: Դրա համար էլ մենք պետք է առավելագույնս օգտագործենք բոլոր հնարավորությունները»:

Stratfor. ՌԴ-ն մի շարք ռազմավարական առավելություններ է ստացել Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան