Վերջին 27 տարվա ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգացել են: Եվրասիայում ոչ մի երկիր չունի այնպիսի սերտ կապեր Իսրայելի հետ, ինչքան Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է իսրայելցի փորձագետ Արյե Գուտը: Նա նշել է, որ Իսրայելը կարևոր է Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական, քաղաքական և ռազմավարական առումներով, այլ նաև աշխարհաքաղաքական և ռազմական համագործակցության առումով: Ըստ նրա, Ադրբեջանին անհրաժեշտ են իսրայելական բարձր տեխնոլոգիաները գյուղատնտեսության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում: