Իրանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության իրավիճակը կկայունանա, եթե ԱՄՆ-ն դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Չափազանց դժվար է պահել տարածաշրջանը, մինչ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է վարում Իրանի դեմ: Տարածաշրջանը կկայունանա, եթե դադարի ներգրավվել ահաբեկչության և տնտեսական պատերազմների մեջ», - ասել է նախարարը: Զարիֆը այցով գտնվում է Ճապոնիայում: