24.11.2024
Հինգ թուրք գեներալ հրաժարական է տվել՝ ի նշան Էրդողանի հետ անհամաձայնության
prev Նախորդ նորություն

Մեկնարկում է Թուրքիա Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը

Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը սկսվելու է օգոստոսի 27-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:


Նա նշել է, որ մատակարարման համար իրականացվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:


Հիշեցնենք, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը հեռացրեց Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: