Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել ստիպել Իրանին դադարեցնել հարձակումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել ստիպել Իրանին դադարեցնել հարձակումները հրեական պետության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանը գործում է լայն ճակատով՝ Իսրայելի դեմ արյունալի ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Իրանին ստիպելու համար դադարեցնել այդ հարձակումները», - ասել է Նեթանյահուն:
Վարչապետը հավելել է, որ «Իսրայելը կշարունակի պահպանել իր անվտանգությունը ցանկացած անհրաժեշտ եղանակով»:
Օգոստոսի 25-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելի կործանիչները հարձակվել են իրանական «Ալ-Քուդս»-ի և Դամասկոսի հյուսիս-արևելքում գտնվող Աքրաբ քաղաքի շիաների ուժերի վրա: Ըստ աղբյուրի, այս կերպ կանխվել է պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը իսրայելական թիրախների դեմ: