24.11.2024
Նեթանյահուն հայտարարել է Իրանի գաղտնի միջուկային մշակումների մասին
prev Նախորդ նորություն

Թուրք ռեպերներին մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապի մեջ

Թուրք ռեպերներին մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապի մեջ այն բանից հետո, երբ նրանք երկրում կոռուպցիան եւ անարդարությունը մերկացնող երգեր են թողարկել:


Շանիշերը եւ 17 այլ ռեպերներ ուրբաթ օրը 15 րոպեանոց թրեք են թողարկել, որը ուղղված է Թուրքիայում կոռուպցիայի եւ անարդարության քննադատությանը։ Նույն օրը հայտնի կատարող Ezhel-ի թողարկված եւս մեկ թրեքը նույնպես այդ թեմաներով է եղել։ Երկուսն էլ ինտերնետում ներբեռնելուց հետո միլիոնավոր երկրպագուներ են հավաքել մի քանի ժամվա ընթացքում։


Իշխանամետ Yeni Şafak թերթը քննադատել է ռեպերներին՝ հայտարարելով, որ այդ թրեքները Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւ Քրդական աշխատավորական կուսակցության հետ «համատեղ ստեղծագործություններ» են։



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել են, որ 2013թ․ համազգային հակակառավարական ցույցերը Թուրքիայի դեմ դավադրության մաս էին կազմում։