ՄԱԿ-ը Թուրքիայի արդարադատության համակարգի հետ կապված գործողությունների կոչ է անում
Փաստաբանների միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը խաթարվում է հազարավոր դատավորների եւ դատախազների պարբերական ազատումներով կամ բանտարկմամբ, գրում է The Guardian-ը:
2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից սկսված պաշտոնատար անձանց զտումը հանգեցրել է նրան, որ կասկածյալները ահաբեկչության համար դատապարտվել են առանց ստույգ ապացույցների:
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին ուղղված 25 էջանոց փաստաթուղթը անհապաղ գործողությունների կոչ է անում՝ Թուրքիայում իրավաբանական մասնագիտության ներկայացուցիչների պարբերական եւ համատարած հետապնդման պատճառով:
Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն մտավախություններ են եղել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մինչեւ հեղաշրջման փորձը, սակայն այդ ժամանակվանից դատական իշխանության անկախությունը խախտվել է կամայական կալանավորումների, ձերբակալությունների եւ փաստաբաների հետապնդումների արդյունքում: