24.11.2024
Քեդմի. ամերիկյան բանակն ու տնտեսությունը չեն ցանկանում պատերազմել Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Ս-400-ների գնումը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա. Թուրքիայի ԱԳ նախարար

Անկարայի կողմից ռուսական Ս-400 զինթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ իրավիճակը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:


«Մենք ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ չունենք, դուք կարող եք նայել գլխավոր քարտուղարի եւ նրա տեղակալի հայտարարությունները՝ կապված Ս-400-ի եւ այլ թեմաների հետ: Թուրքիան երկրների առաջին հնգյակում է, որոնք ՆԱՏՕ-ում զգալի ավանդ ունեն: Այնպես որ՝ թեման, որ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խնդիրներ կան, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում չի բարձրացվել: Այս հարցն ավելի շուտ առնչվում է Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերություններին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: