24.11.2024
Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Մարկ Էսպեր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայի իշխող կուսակցությունը կաթվածահար է

Թուրքական սոցիոլոգիական առաջատար Konda ընկերության ղեկավար Բեքիր Աղըրդըրը հայտարարել է, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կաթվածահար վիճակում է:


Նշվում է, որ Թուրքիայի չկողմնորոշված էլեկտորատի քանակը հասել է 40 տոկոսի, որոնց մեծ մաս ԱԶԿ-ի նախկին աջակիցներն են:


ԱԶԿ-ն կաթվածահար վիճակում է և այժմ այդ կուսակցության գոյության նպատակը նրա առաջնորդի իշխանության երկարաձգումն է:


Աղըրդըրը հայտարարել է, որ գոյություն ունի երեք Թուրքիա: Առաջինը խոշոր քաղաքներն են, որոնք տնտեսապես զարգացած են, երկրորդը՝ կենտրոնական շրջաններն ու Սևծովյան շրջանները, որոնք փորձում են զարգանալ և երրորդը՝ արևելյան և հարավ-արևելյան Թուրքիան, որը զարգացած չէ:

Թուրքիայի անհրաժեշտ է քաղաքական ծրագիր, որն իր մեջ կներառի երեք Թուրքիաները: