22.04.2025
Փորձագետ. Էրդողանի դիրքերն այժմ անկայուն են
prev Նախորդ նորություն

Լավրովն արձագանքել է Պոմպեոյին՝ սիրիացի փախստականների մասով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, թե Ռուսաստանի մեղքով Սիրիայում աճում է փախստականների թիվը:


Նա ասել է, որ իրականում հակառակն է կատարվում. ՌԴ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 310 հազար փախստական, որոնցից 100 հազարը` Լիբանանից, 210 հազարը` Հորդանանից:


«Եվ այդ գործընթացը շարունակվում է ամեն օր»,- նշել է Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` գոյություն չունեցող փաստեր հորինելու փոխարեն կենտրոնանալ այն խնդիրներ վրա, որոնք առաջանում են Սիրիայում ամերիկյան ներկայության հետևանքով:

Թուրքիան կշարունակի հակահրթիռային և ՀՕՊ տեսակետից կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Ստոլթենբերգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան