ՌԴ Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման մասին օրենքը: Օրենքն այժմ պետք է ստորագրի ՌԴ նախագահը: Պայմանագիրը դադարեցնելու գործընթացը փետրվարի 2-ին սկսեց Վաշինգտոնը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգեց հայելային պատասխան տալ: