24.11.2024
Զեկույց. Թուրքիայում 0-5 տարեկան ամենաշատ երեխաներն են Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ն հեռանում է Սիրիայից

Սիրիայի կառավարական ուժերը չնայած ենթարկվում են գնդակոծությունների, սակայն կարողանում են պահպանել երկրի արևմուտքը՝ բացառությամբ Իդլիբի, որտեղ կենտրոնացված ուժերը ստանում են Թուրքիայի աջակցությունը: Այդ անկլավը դժվար է գրավել անգամ Մոսկվայի ու Թեհրանի ռազմական աջակցությամբ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեն Ռոդյեն:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար հեռանում է Սիրիայից՝ նրանց ուղիղ շահերն այժմ գտնվում են այլ վայրերում, Թուրքիան կենտրոնացել է քրդական հարցի վրա ու պաշտպանում է իր հարավային սահմանները:


Նրա խոսքով, Իրանն այժմ գտնվում է պատժամիջոցների ճնշումների ներքո և լարված հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Մոսկվան ստացել է Սիրիայում ռազմական ներկայության հնարավորություն մոտակա 50 տարվա համար: