24.11.2024
Թուրքիան Ս-400 համակարգերը կարող է տեղակայել Սիրիայի սահմանին
prev Նախորդ նորություն

Աֆղանստանից զորքերը հանելով՝ ԱՄՆ-ն այնտեղ կթողնի հետախուզության ուժեր. Թրամփ

Միացյալ Նահանգները նվազեցնելու է Աֆղանստանում իր զորքերի քանակությունը, սակայն այնտեղ թողնելու է հետախուզական ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք: Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա անչափ կարևոր է: Եվ մենք կարող ենք այդկերպ վարվել, բայց մենք պետք է զգալիորեն կրճատենք Աֆղանստանում մեր ուժերի թիվը»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազույցում:


Ընդ որում՝ նա Աֆղանստանն անվանել է «ահաբեկիչների լաբորատորիա»: