24.11.2024
Արևելագետ. Իրանին ընդհանրապես ձեռնտու չէ Օմանյան ծոցում նավթային տանկերների վրա հարձակումը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի իշխանությունները կձերբակալեն Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող 128 մարդու

Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ Է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:


Նշվում Է, որ կալանագրերը տրվել են Իզմիրի եւ Քոնիայի նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպությունների գաղտնի ցանցի հետաքննության շրջանակում:


Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO, մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 50 մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 160 հազարից ավելի պետծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: