Թուրքական նախընտրական ORC ընկերությունը հայտարարել է, որ վերջին սոցհարցման համաձայն, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատար է իշխող կուսակցությունից Բինալի Յըլդըրըմը: Հարցման համաձայն, Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը կհավաքի ձայների 47 տոկոսը, իսկ Իմամօղլուն՝46.7 տոկոս: Իմամօղլուի կողմնակիցների 3.3 տոկոսը հայտարարել է, որ դեռևս վերջնականապես չեն կողմնորոշվել նոր ընտրությունների նախաշեմին: