24.11.2024
Իրանի ԱԳ նախարարը տանկերների վրա հարձակումների մասին ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն է համարել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արևելքում կայունության համար. Ռոհանի

ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում կայունության համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստում:


«ԱՄՆ կառավարությունը վերջին 2 տարիների ընթացքում, խախտելով միջազգային կառույցները և կանոնները և կիրառելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական հնարավրությունները, իրականացնում է ագրեսիվ մոտեցում և սպառնալիք է տարածաշրջանում ու աշխարհում կայունության համար»,- մասնավորապես ասել է նա: