22.04.2025
ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառվել է. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի կայունության համար. Սինձո Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության համար:


Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում խաղաղությունը չափազանց կարեւոր է ողջ աշխարհի համար: Աբեն նշել է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն օգուտ է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաեւ ողջ աշխարհին: Նա հավելել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական առճակատումից խուսափելու համար:

«Ճապոնիան ձգտում է առավելագույն դեր խաղաղ լարվածությունը կանխելու համար»,- հավելել է նա:
Աբեն նշել է, որ Իրանը կարեւոր երկիր է Մերձավոր Արեւելքում եւ պետք է շարունակի իր կառուցողական դերը:

Իսրայելն այդքան հիասթափված չի լինի, եթե Թուրքիային բացառեն F-35-ների ծրագրից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան