Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելք լրացուցիչ 1,5 հազար զինծառայող ուղարկելու որոշումը սպառնալիք է տարածաշրջանի կայունությանը և աշխարհի խաղաղությանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրացուցիչ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, որպեսզի պաշտպանի տարածաշրջանում արդեն գտնվող զինծառայողներին: «Ամերիկացիները նման հայտարարություն են արել իրենց թշնամական գործողություններն արդարացնելու և Արաբական թերակղզում լարվածություն ստեղծելու համար»,- ասել է Զարիֆը: Նա նշել է, որ այդ գործողություններին հարկավոր է դիմակայել: